Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Թաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Թաթոյան

Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Թաթոյան

Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր, գրում է ՀՀ նախկին ՄԻ պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ իր հերթին անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով:

Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր:

Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր 1990թ․ մարտի 24-ին հայերն ադրբեջանցի բնակիչների վրա կրակ են բացել, որի հետևանքով սպանվել են և գյուղից տեղահանվել են ադրբեջանցիներ։

Ըստ ադրբեջանական դատախազության` «Բաղանիսի և Այրումի ցեղասպանության» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրեական գործը հարուցվել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ (Ցեղասպանություն) և 107-րդ (Բնակչությանը բռնի տեղահանում) հոդվածներով։

Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքո, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչություն»։

Այս ամենը ցույց է տալիս, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններեվ, առևանգումներով, գերեվարումներով:

Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով»։

Թեմայի այլ նորություններ