Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը

Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն, գրում է  Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի միտումնավոր քանդմանը։

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը համացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը: Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։

Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ազգային ժողովի շենքը կառուցվել է 2003-2007 թվականներին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով:

Նշվում է, որ շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը: Ադրբեջանական լրատվական ալիքները ևս անդրադարձան այս թեմային, միայն թե հրճվանքով՝ շեշտելով, որ շենքը անջատողականության խորհրդանիշ է։

Ադրբեջանական կողմը ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման է հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:

Արցախի ազատամարտիկների միությունը հիմնվել է 2000 թվականին, այն ուներ ավելի քան 10 հազար անդամ: Միությունը հասարակական կազմակերպություն էր, որի նպատակն էր միավորել Արցախյան պատերազմի մասնակիցներին, օգնել և օժանդակություն ցույց տալ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միության կարևորագույն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետությանը»,- գրում է կայքը:

Թեմայի այլ նորություններ