Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը ԼՂ-ում. ԱԺ պատգամավորները՝ Կիպրոսի ԱԳ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը ԼՂ-ում. ԱԺ պատգամավորները՝ Կիպրոսի ԱԳ նախարարին

Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը ԼՂ-ում. ԱԺ պատգամավորները՝ Կիպրոսի ԱԳ նախարարին

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:

Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու եւ հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարեւորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաեւ միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարեւորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում:

Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժեւորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:

Թեմայի այլ նորություններ