4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել, այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել. Գագիկ Մելքոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    78%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    21 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել, այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել. Գագիկ Մելքոնյան

4 զոհերից մեկն ինսուլտ է ստացել, այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել. Գագիկ Մելքոնյան

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ: Նրանցից  մեկն ինսուլտ է ստացել, ունենք նաև վիրավորներ, մնացածը ճշտվում է:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի սահմանային դեպքերին։

Նրա խոսքով՝ ծառայողական քննություն է նշանակված, որ պարզվի, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել սադրանքը:

«Ինձ թվում է՝ ամեն ինչը կպարզվի, և մենք շուտով կիմանանք բուն պատճառը, թե ում կողմից, ինչ ձևի են այդ կրակոցները եղել: Բոլոր դեպքերում, մենք ամեն օր էլ սպասում ենք, որ կարող են մեր սահմաններին սադրանքներ լինեն, քանի որ իրենց նախագահական ընտրություններն ավարտվել են, եւ Ալիեւը ընտրվել է 92 տոկոսով, փաստորեն իրենք ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ ինքը լեգիտիմ նախագահ է: Մենք տեսանք, որ շատ երկրներ, որոնք մեզ հետ նաև լավ հարաբերությունների մեջ են, եվրոպական երկրները, նաև Ռուսաստանը, բոլորն էլ շնորհավորել են: Դրանից հետո Ալիևը ինչ-որ բանով պետք է ցույց տար իր հաղթանակը, և ինձ թվում է, որ ցույց տալը հենց այս սադրանքն էր»,- նշեց Մելքոնյանը:

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանցի զինծառայողները նախապատրաստված են եղել, իսկ հայկական կողմը՝ ոչ:

«Ուղղակի հենակետերում մեր զինվորները կանգնած են եղել ու հիմա էլ կանգնած են: Այնպես չէ, որ հարձակվել են, տարածք են գրավել: Դիրքային կրակոցներ են եղել, մենք զոհեր ենք ունեցել, իրենց կողմից չգիտենք՝ իրենք զոհեր ունեցե՞լ են, թե՞ ոչ, դեռ հայտարարություն չեն արել»»,- ասաց նա։

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: 

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են:

Թեմայի այլ նորություններ