Սերժ Թանկյանը ներկայացրել է «Էլեկտրիկ Երևան» երգի պաշտոնական տեսահոլովակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սերժ Թանկյանը ներկայացրել է «Էլեկտրիկ Երևան» երգի պաշտոնական տեսահոլովակը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգի պաշտոնական տեսահոլովակը: Երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:

Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի ակցիաներից, ինչպես նաև 2016 բողոքի ցույցերից և 2018 թվականի թավշյա հեղափոխությունից: Անդրադարձ է կատարվում նաև համաշխարհային մակարդակով տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես Մոսկվայի և Մինսկի ցույցերին:

«Այն [խմբ.- երգը] գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր արել Թանկյանը: 

Թեմայի այլ նորություններ