Քարդաշյանների մասնակցությամբ շոուն 14 տարի անց ավարտվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    93%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քարդաշյանների մասնակցությամբ շոուն 14 տարի անց ավարտվում է

Ամերիկյան Keeping Up with the Kardashians (Մնացեք Քարդաշյանների հետ) ռեալիթի շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո ավարտվում է։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։  Ըստ նրա՝ վերջին եթերաշրջանը կհեռարձակվի 2021 թվականին։

39-ամյա Քարդաշյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դժվարին որոշում է կայացրել՝ հրաժեշտ տալ Keeping Up With The Kardashians շոուին։ Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների և իրենց հետևելու համար»։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես  պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում»,- գրել է աստղը:

Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։

Թեմայի այլ նորություններ