Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինը սպասում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, գրում է Daily mail-ը:
Երգիչը նորության մասին հայտնել է «Human Rights Campaign»-ի շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ:
«Ես շատ եմ սիրում իմ երեխաներին ու ցանկանում եմ մեծ ընտանիք ունենալ, ուստի ամուսնուս հետ որոշել ենք մեր ընտանիքը համալրել ևս մեկ երեխայով, - ասել է նա: