Վստահ եմ՝ կկարողանանք հաջողել. Եղիշե Կիրակոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    56%
    21 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    86%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    84%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

Վստահ եմ՝ կկարողանանք հաջողել. Եղիշե Կիրակոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին

Վստահ եմ՝ կկարողանանք հաջողել. Եղիշե Կիրակոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:

Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:

Կիրակոսյանի թեկնածությունը սատարեց նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար կարևորում է ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը: Կիրակոսյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում իր խոսքում:

Եղիշե Կիրակոսյանը նախ վստահություն հայտնեց, որ խորհրդի աշխատանքը լինելու է արդյունավետ: Ըստ նրա՝ լավ է, որ նախորդ հանձնաժողովից անդամների ներկայացվածություն կա, քանի որ դա կօգնի  որոշակի շարունակականություն ապահովել:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև նրան, թե ինքն ինչն է կարևորում սահմանադրական բարեփոխումների գործընթացում: «Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ»,-ասաց Կիրակոսյանը՝ կարևորելով հրապարակայնությունը, կոմունիկացիաները:

Նա կարևորեց քննարկումների արդյունքում, փորձագիտական կարծիքների միջոցով տարբեր խնդիրների վերաբերյալ ճիշտ լուծումներ մոդելավորելը: Կիրակոսյանը համաձայնեց հնչած տեսակետի հետ, որ նաև Սահմանադրության տեքստի առումով որոշակի տեխնիկական խնդիրներ կան: «Բայց կարծում եմ՝ առաջնայինը պետք է կենտրոնանանք բովանդակությունը ճիշտ ձևակերպելու վրա: Եթե այս ուղղության վրա ունենանք ճիշտ մոտեցում, կարծում եմ՝ սկիզբն արդեն ճիշտ է դրված, վստահ եմ՝ կկարողանանք հաջողել»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ