Զելենսկին լրացրել է հարցաշարի երկրորդ մասը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զելենսկին լրացրել է հարցաշարի երկրորդ մասը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Զելենսկին լրացրել է հարցաշարի երկրորդ մասը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացրել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը և առցանց հանդիպման ժամանակ այն ցույց տվել Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես առցանց հանդիպում ունեցա  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Ես ցույց տվեցի լրացված հարցաթերթի երկրորդ մասը, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ: Շնորհակալություն մեզ համար այս կարևոր ճանապարհին աջակցության հստակ ազդանշանների համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարյա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։ Նա ողջունել է նրան Կիևում և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի որոշումները, որոնք ընդունվել են ի պատասխան Ռուսաստանի ռազմական գորողությունների։

Ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի  ղեկավարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաշար է փոխանցել, որի լրացումը Եվրահանձնաժողովին թույլ կտա ԵՄ խորհրդին առաջարկել  սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ հարցի քննարկումը։ Ապրիլի 18-ին Զելենսկին Կիևում ԵՄ պատվիրակության ղեկավարին էր հանձնել հարցաշարի առաջին լրացված մասը։

Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսին։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։

«Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նշվում է, որ երկրին թեկնածուի կարգավիճակ տալուց հետո սկսվում է ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանների շուրջ բանակցությունների գործընթացը։

Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված Flash Eurobarometer-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ԵՄ քաղաքացիների ավելի քան 65%-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, երբ պատրաստ լինի դրան։ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ամենաշատ կողմնակիցները նկատվում են Պորտուգալիայում՝ 87%, և ամենաքիչը Հունգարիայում՝ 47%։ Ուկրաինայի մուտքի դեմ ամենաշատ հակառակորդները Լյուքսեմբուրգում են` 38% և Հունաստանում` 37%: Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի բոլոր երկրներում, բացառությամբ Հունգարիայի, Կիևի եվրաինտեգրման կողմնակիցների թիվը գերազանցում է 50%-ը։

Միաժամանակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան կարծիք է հայտնել, որ Ուկրաինան մոտ ապագայում ԵՄ անդամ չի դառնա: 

Թեմայի այլ նորություններ