Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային, հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային, հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել

Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային, հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը՝ բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր, մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար:   

2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։

Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։

Արցախի մշակութային, հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական ​​հետազոտությունների դրամաշնորհների հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ  վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները.

• Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական ​​լեզվաբանություն, տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն, միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:

• Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական ​​մոտեցումների ու տեսությունների վրա:

• Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական ​​հրապարակման տեսքով:

• Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով (օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն):

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները:

Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի, աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ:

Պայմանների և պահանջների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել Հայագիտական ​​ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր էջ՝ https://www.plus.ac.at/zeco-zentrum-zur-erforschung-des-christlichen-ostens

Թեմայի այլ նորություններ