Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն-ընդդիմության բախման պատճառը ՀՀ վաղվա օրվա պատկերացումների հակադրությունն է

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իշխանության և ընդդիմության բախման հիմնական պատճառն է համարում Հայաստանի վաղվա օրվա մասին պատկերացումների հակադրությունը: Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում:

Պատգամավորը հիշեցրեց ընդդիմության նախաձեռնությունները, որոնք խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել են: Մերժվել է ընդդիմության՝ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: «Մերժեցին՝ պատճառաբանելով, որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի, և անհրաժեշտություն չկա ևս մեկ մշտական հանձնաժողով ստեղծել Արցախի հարցով: Արդյունքում այդ միջխորհրդարանական հանձնաժողովը անցնող 8 ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարել»,-ասաց Սաղաթելյանը:

Ընդդիմության՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը ևս մերժվել է: Սաղաթելյանը հիշեցրեց՝ այն մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ տեքստի մեջ կան ներքաղաքական հարցերի հետ կապված գնահատումներ:  Նա հիշեցրեց ընդդիմության ևս այլ նախաձեռնություններ, այդ թվում վերջին նախաձեռնություններից մեկը, որով առաջարկ էր արվում  ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնել, որը ևս մերժվել է:

«Եթե մենք նվազագույն աշխատավարձի, բազմազավակ ընտանիքների, նման սոցիալական և տնտեսական նախաձեռնություններով հանդես ենք եկել, և մերժել են, ինչ-որ կերպ կարող ենք հասկանալ, բայց, եթե խոսքը վերաբերում է մեր երկու հանրապետությունների անվտանգությանը, մեր կենսական անհրաժեշտության խնդիրներին, և սրանք են հետևողականորեն մերժվում իշխանության կողմից, արդեն ուրիշ բան է ենթադրում: Սա միայն իշխանություն-ընդդիմություն պայքար, կռիվ չէ»,-ասաց պատգամավորը:

Սաղաթելյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունը երկրի ապագան տեսնում է՝ զիջումներով, իսկ իրենք՝ ոչ:  «Այսինքն՝ մեր հակադրության, կռվի բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է»,-նշեց Սաղաթելյանը:

Թեմայի այլ նորություններ