Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը. վրանները կհեռացվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը. վրանները կհեռացվեն

Այսօր՝ հունիսի 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Այսօր հայտարարվեց, որ ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը. վրանները կհեռացվեն։

«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»,– «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։ 

Նախատեսվում են ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք-երթ:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձևավորվելու են շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:

Թեմայի այլ նորություններ