Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում․ Սաղաթելյանը ներկայացրեց հետագա քայլերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    29%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22854
  • Դոլար = 390.03

Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում․ Սաղաթելյանը ներկայացրեց հետագա քայլերը

Այսօր՝ մայիսի 13-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ընդդիմադիրների պայքարը ճիշտ ճանապարհով է ընթանում: Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին իր ելույթին:

«Դիմադրություն» շարժումը մայիսի 13-ին անհնազանդության տարբեր ակցիաներ, ավտոերթեր իրականացրեց Երևանում՝ Արցախի, Հայաստանի դրոշներով: Ոստիկանությունն օրվա ընթացքում բերման է ենթարկել փողոց փակած քաղաքացիների: 16։00-ից հետո Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության քայլերթը, ընդդիմադիրները քայլեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան փողոցներով՝ հասնելով կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, նրանք արգելափակեցին շենքի մուտքերը: 

«Մենք եկել ենք այստեղ մեր աջակցությունը ձեզ բերելու, ասելու, որ այլևս մի ենթարկվեք»,-բարձրախոսով հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով աշխատակիցներին: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը:

 

Շենքի արգելափակումից հետո ընդդիմադիրները Նալբանդյան փողոցով երթ իրականացրին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Մինչև Ֆրանսիայի հրապարակ հասնելը ընդդիմության երթը կանգ առավ Ոստիականության շենքի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ոստիկաններին: Ըստ նրա՝ ոստիկանությունը ապօրինի կերպով է ձերբակալել իրենց պայքարի մասնակիցներից ոմանց:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն, մայիսի 13-ին չէր մասնակցում երթին: «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանել էր, որ Վանեցյանը առողջական նկատառումներից ելնելով ի վիճակի չէ մասնակցել, երբ ապաքինվի, ի վիճակի լինի, կգտնվի նրանց շարքերում:

Ֆրանսիայի հրապարակում արդեն հանրահավաքին ընդդիմադիրները կոչ արեցին քաղաքացիներին սոցիալական ցանցերում ևս ակտիվ լինել, ուղիղ եթերներ անել՝ ներկայացնել, թե, օրինակ, Ֆրանսիայի հրապարակի հարթակում ինչ է տեղի ունենում, որևէ բողոքի ակցիա և այլն:

Վերջում իր ելույթում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ճանապարհներ, փողոցներ արգելափակելուց զատ, այսուհետ նաև շրջափակելու են կառավարության շենքերը: «Շատ ենք լինում, մեծ գործողություն ենք անում, քիչ ենք լինում՝ փոքր գործողություն ենք անում: Ավելի շատ լինենք, ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու: Մենք ծրագրավորված, հետևողականորեն մեր պայքարն առաջ ենք տանում: Օրեցօր ավելանում ենք: Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով»,-ասաց նա:

Ընդդիմադիրները վաղը՝ մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում: Ֆրանսիայի հրապարակի հարթակը ամբողջությամբ հատկացնելու են ծրագրային և բովանդակային քննարկումների: Նախ տեղի կունենա մշակութային ծրագիր, ժամը 14:00-ին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով: Որից հետո մասնագետների մասնակցությամբ տեղի կունենան քննարկումներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի, անվտանգային թեմաներով: 18:00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր: Ըստ Սաղաթելյանի՝ հաշվի առնելով, որ մայիսի 14-ը ոչ աշխատանքային օր է, պետական հիմնարկները չեն գործում, անհնազանդության ակցիաներն այն արդյունավետությունը չեն ունենալու, այսպիով ամոբղջ օրը հատկացնելու են ծրագրային դրույթների, տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումներին: Իսկ կիրակի՝ մայիսի 15-ին ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրում է մեծ հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:07-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3250 մարդ: Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ