Ընդդիմադիր ուժերն ավտոերթեր են իրականացրել մարզերում, փորձել ճանապարհներ փակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմադիր ուժերն ավտոերթեր են իրականացրել մարզերում, փորձել ճանապարհներ փակել

Ընդդիմադիր ուժերն ավտոերթեր են իրականացրել մարզերում, փորձել ճանապարհներ փակել

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները Կոտայքի և Տավուշի մարզերում ավտոերթեր են իրականացրել, այնուհետև փորձել են ճանապարհներ փակել: Կարճ ժամանակով փակվել են, մասնավորապես, Երևան-Սևան, Սպիտակ-Վանաձոր, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհները. դրանք բացվել են իրավապահների միջամտությամբ:

Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ մեկ քաղաքացի բերման է ենթարկվել Երևան-Սևան ճանապարհից, ևս երկուսը Վարդենիսից՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Բերման ենթարկվածների թվում են Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը և Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք նախատեսված չի եղել:

Թեմայի այլ նորություններ