Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ նիստերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ նիստերին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ նիստերին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Ազգային ժողովի նիստերին:

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ շարունակելու են կիրառել քաղաքական բոյկոտի գործիքը: «Այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին»,-ասված է հայտարարությունում:

Խմբակցությունից ընդգծել են, որ խորհրդարանական նիստերին իրենց մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ: «Այն է՝

Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, օրվա իշխանությունների պաշտոնանկությունը, երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը»,-նշել են հայտարարությունում:

Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով, մասնակցելու է միջազգային հանդիպումներին՝ երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքներ:

«Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով»,-ասված է հայտարարությունում:

Խմբակցությունում նաև այն համոզմանն են, թե իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները:

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա դեռ մայիսից նրանց դիրքորոշումն էր չմասնակցել ԱԺ նիստերին:

«Արմենպրես»-ի հարցին՝ որոշում ունե՞ն խորհրդարան վերադառնալու հարցով՝ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե փոփոխություններ լինեն, մենք հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»:

Սեպտեմբերի 12-ին մեկնարկում են Ազգային ժողովի նիստերը:

Թեմայի այլ նորություններ