Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կստորագրեն «դաշնակցային փոխգործակցության հռչակագիր»
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կստորագրեն «դաշնակցային փոխգործակցության հռչակագիր»

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը կստորագրեն «դաշնակցային փոխգործակցության հռչակագիր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ըստ դրա՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը նախատեսում են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։

«Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը` քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտները»,- ասվում է Կրեմլի  զեկույցում։ 

Բացի դրանից՝ կքննարկվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և  նոյեմբերի 26-ին կնքված համաձայնագրերի իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:

«Բանակցությունների արդյունքների համաձայն՝ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է զեկույցում։

Թեմայի այլ նորություններ