Վարդևանյանի կարծիքով՝ Ռուսաստանի հետ անկախության պահպանմամբ ինտեգրումն ավելի նախընտրելի է, քան՝ Թուրքիայի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարդևանյանի կարծիքով՝ Ռուսաստանի հետ անկախության պահպանմամբ ինտեգրումն ավելի նախընտրելի է, քան՝ Թուրքիայի

Վարդևանյանի կարծիքով՝ Ռուսաստանի հետ անկախության պահպանմամբ ինտեգրումն ավելի նախընտրելի է, քան՝ Թուրքիայի

Խորհրդարանն այսօր քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել՝  ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը քննարկման ընթացքում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, հիշեցրեց, թե օրեր առաջ ինչ է հայտարարել նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ, եթե գնում ես գործոն դառնալու ուղղությամբ, ապա այս տարածաշրջանում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում: Ցանկանում եմ Ձեր անձնական կարծիքն իմանալ այս հարցի շուրջ»,-ասաց պատգամավորը:

Վարդևանյանը ի պատասխան պատգամավորի նկատեց՝ եթե կոնտեքստից չկտրենք հարցազրույցը, ապա ամեն բան պարզ կլինի:

«Հարցազրույցում համեմատական էր անցկացվել Եվրոպայի միության ձևաչափի և նման տրամաբանությամբ ինտեգրացիոն գործընթացների հետ: ՀՀ-ի անկախությունը, ՀՀ-ի անկախության հռչակագիրն անսակարգելի երևույթ է ու արժեք: Ինտեգրացիոն գործընթացները բնականոն երևույթ են, որոնք տեղի են ունենում Սահմանադրությամբ սահմանված շրջանակում»:

Ղահրամյանի կոնկրետ հարցին՝ ռուս-բելառուսական միության հետ պայմանագրի կնքմանը Վարդևանյանը համաձա՞յն է, պատգամավորն ասաց.«Հանրապետության երկրորդ նախագահի ներկայացրած դիրքորոշումը ուղիղ համեմատականն էր նույն ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:  ԵՄ անդամ երկրներն իրենց անկախությունից հրաժարվե՞լ են: Մեկը կա, որ կարող է ասել, թե Ֆրանսիան կամ Գերմանիան այլևս անկախ չեն: Նույն տրամաբանությունը բխում է ՀՀ-ի ցանկացած ինտեգրացիոն գործընթացի: ՀՀ-ի բնակիչների մի ստվար զանգվածը կպատկերացնի ինտեգրացիոն պրոցեսներ ՀՀ-ի համար անվտանգության երաշխավորմամբ ՌԴ-ի հետ, և երբեք ոչ Թուրքիայի»,-նշեց Վարդապետյանը:

Թեմայի այլ նորություններ