Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ շնորհավորական ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև փոխվստահության և պատմական ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները, որոնց հաստատման 30-ամյակը նշում ենք ընթացիկ տարում, անշեղորեն զարգանում են:

Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել՝ ամրապնդելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ