Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, կան վիրավորներ․ Գլադկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, կան վիրավորներ․ Գլադկով

Ուկրաինան գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, կան վիրավորներ․ Գլադկով

Ուկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ուրազովո ավանը, վեց մարդ է տուժել՝ հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը «Գրադի» արկերով գնդակոծել են Վալույսկի քաղաքային շրջանի Ուրազովո ավանը։ Կասետային զինամթերքը հայտնվել է մասնավոր բնակելի տների և գյուղատնտեսական ապրանքների խանութի տարածքում։ Բոլոր տուժածները բեկորային վնասվածքներ ունեն»,- հայտնել է պաշտոնյան, հավելել՝ գնդակոծության հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ և ավտոմեքենաներ։

Գլադկովի խոսքով՝ Շեբեկինսկի քաղաքային օկրուգում ՀՕՊ համակարգով խոցվել է նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ: Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Նշենք, որ Ռուսական զորքերը հերթական հարվածն են հասցրել Ուկրաինայի Կուպյանսկի շրջանին, հարված է հասցվել սրճարանի, որտեղ մարդիկ են եղել: Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Նշվում է, որ Պոդոլի գյուղի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել:

Սինեգուբովը հավելել է, որ տեղում աշխատում են իրավապահներն ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

Թեմայի այլ նորություններ