Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է թուրք-հայկական սահման
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է թուրք-հայկական սահման

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է թուրք-հայկական սահման

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Կարս: Այդ մասին, ինչպես փոխանցում է "Լուրեր"-ը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ռեժիմով: 
 
Հուլիսի 3-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ, արդեն 20 օր է՝ ինչ ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ աղբյուրի, իրականացնում է իսրայելական ընկերությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանք չի իրականացնում:

Թեմայի այլ նորություններ