Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնում է, որ Հայաստանը հավուր պատշաճ կուսումնասիրի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հռչակագրի տեքստը, և արձագանքը չի ուշանա, սակայն, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է արտաքին քաղաքականությունը վարել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով փետրվարի 22-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին:

«Այժմ դեռ որևէ արձագանք չկա: Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը, կարծում եմ, չի ուշանա »,-ասաց Արշակյանը:

Նա շեշտեց՝ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում: Նա նկատեց՝ դա Հայաստանի բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությունն է, որն այդ երկրի սուվերեն իրավունքն է:

«Հիմա կա նաև մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի հետ, որն ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե ասում ենք, որ, եթե որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, ապա այդ երկիրը մեկ ուրիշի երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ ՀՀ-ն բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես ԵՄ-ի հետ, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»,-ասաց Արշակյանը:

Նա հորդորեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները: «Իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ