ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 23°C
    67%
    4 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    39%
    1 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    63%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    46%
    8 կմ/ժ
  • Արցախ 25°C
    66%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.36646
  • Դոլար = 388.49

ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը: Ինչպես հայտնում են ՍԴ կայքէջում, գործը կքննվի 2022 թվականի հունվարի 25-ին` գրավոր ընթացակարգով: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը նշանակվել է զեկուցող դատավոր, իսկ Ազգային ժողովը հանդես կգա որպես պատասխանող:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ խմբակցությունը Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելն անօրինական է համարում և կդիմի Սահմանադրական դատարան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարել է, որ խմբակցությունը վիճարկելու է ԱԺ նախագահի ընտրությունը: Ազգային ժողովի ընդդիմությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ով կալանքի տակ է՝ պաշտոնի չարաշահման գործով: Այս պատճառով Զաքարյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

Թեմայի այլ նորություններ