Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել անդամակցությունը Եվրոպայի խորհրդին. ՌԴ Արտաքին գործերի նախարարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել անդամակցությունը Եվրոպայի խորհրդին. ՌԴ Արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել անդամակցությունը  Եվրոպայի խորհրդին. ՌԴ Արտաքին գործերի նախարարություն

«Մոսկվան չի հանդուրժի միջազգային իրավունքն Արևմուտքի երկրների պարտադրված կանոններով փոխարինելու փորձերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրում է ԵԽ կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Դաշնության խորհրդի պատգամավոր Անդրեյ Կլիշասն էլ հավելել է, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՌԴ-ի դուրս գալը Եվրոպայի խորհրդից ոչ մի կերպ չի ազդի ռուսաստանցիների վրա։ Ըստ Կլիշասի՝ Ռուսաստանում իրավական չափանիշները շատ ավելի բարձր են, քան կազմակերպությունում։ Նա ռուսաստանցիներին կոչ է արել Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի ակտիվ դիմել ռուսական դատարաններ, այդ թվում՝ ՌԴ Սահմանադրական դատարան:

Թեմայի այլ նորություններ