Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և անկեղծորեն շահագրգռված է, որ դաշնակից երկիրը կայուն և կանխատեսելի զարգանա՝ խաղաղ ու ազգային համաձայնության մթնոլորտում։ Այս մասին երեկ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

Մենք շահագրգռված ենք Հայաստանի հասարակության համախմբմամբ, որը հաշվի կառնի իր բոլոր խմբերի շահերը։ Մեծ նշանակություն ենք տալիս Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի խորացմանը, որն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ, ասել է Իվան Նեչաևը։

«Մոսկվան պատրաստ է, Երևանի հարցման հիման վրա, աջակցություն տրամադրել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում՝ ներառյալ պետական կառավարման համակարգի բարեփոխման գործում փորձագիտական մասնակցությունը»,- եզրափակել է Նեչաևը: 

Թեմայի այլ նորություններ