Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը

Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը

Ռումինիան հավանություն Է տալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը: Այդ մասին մարտի 1-ին Twitter-ում հայտարարել Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

«Ռումինիան լիովին հավանություն Է տալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը,- գրել Է նա:- Եվրամիության այդ գործընկերների տեղը եվրոպական ընտանիքում Է, եւ Ռումինիան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի դա իրականություն դառնա»:

Փետրվարի 28-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել Է հայտ «արագացված ընթացակարգով» Եվրամիություն երկրի ընդունման համար: Եվրամիութանն Ուկրաինայի շուտափույթ անդամակցության օգտին են հանդես եկել Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Էստոնիայի ղեկավարները, որոնք իրենց դիրքորոշումն են շարադրել բաց նամակում, որը փետրվարի 28-ին հրապարակվել Է Լեհաստանի ղեկավարի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ