Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk–ին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk–ին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Ռուբեն Վարդանյանը BBC Hard Talk–ին տված հարցազրույցում խոսել է Արցախի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk հաղորդաշարին: Հարցազրույցում Վարդանյանը խոսել է  Արցախի բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով:

«Վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն»,- ասել է նա:

Նա  նաև խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին:

Հարցեր  են հնչել նրա անձի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ, անկախ նրանից, կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով: 

Նշենք, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը, իսկ ադրբեջանցի  ոչ մի պաշտոնյա նման ձևաչափով հարցազրույց չի տվել։

Հավելենք, որ հարցազրույցը շուտով հասանելի կլինի հաղորդաշարի յութուբյան ալիքում։

Թեմայի այլ նորություններ