ՌԴ պետական հեռուստաալիքը փարիզյան և բեռլինյան ցույցերը ներկայացնում է որպես հայաստանյան. CIVILNET
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ պետական հեռուստաալիքը փարիզյան և բեռլինյան ցույցերը ներկայացնում է որպես հայաստանյան. CIVILNET

ՌԴ պետական հեռուստաալիքը փարիզյան և բեռլինյան ցույցերը ներկայացնում է որպես հայաստանյան. CIVILNET

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը մայիսի 2-ի առավոտյան լուրերի եթերում անդրադարձել է Երևանում ընդդիմության բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնում է «Սիվիլնեթը»:

«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերի ժամանակ, սակայն, հեռուստաալիքն օգտագործում է կադրեր, որոնք իրականում որևէ կապ չունեն ինչպես այս օրերին ընթացող գործողությունների, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի հետ։

 

Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տեղանքը և երթի ժամանակ օգտագործվող նշանները կապ չունեն Հայաստանում անցկացվող՝ ընդդիմության ցույցերի հետ։

Հատված «Ռոսիա 24»-ի ռեպորտաժից

Բացի այդ, կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ կիրառվում հատուկ միջոցներ, մինչդեռ վերջին օրերին Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերի ժամանակ ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ցուցարարների կողմից նման դեպքեր չեն գրանցվել։


Համացանցում առկա տեսանյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս կադրերի մի մասն իրականում Փարիզում այս օրերին անցկացվող բողոքի ցույցերից է. դրանք վերածվել են խոշոր բախումների։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հատկապես Փարիզում մայիսմեկյան երթերին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ կոչ անելով բարձրացնել աշխատավարձերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորելով հրաժարվել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու իր ծրագրից:

Ռուսաստանյան հեռուստաալիքի անդրադարձում օգտագործված այլ կադրերը, այդ թվում՝ երեկոյան ժամին ոստիկանների հետ բախման տեսարանը, վերցված են կրկին մայիսի 1-ին Բեռլին քաղաքում անցկացված ցույցերից։

Աղբյուր՝ CivilNet

Թեմայի այլ նորություններ