ՌԴ նախագահը առաջարկել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին քննարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ նախագահը առաջարկել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին քննարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը

ՌԴ նախագահը առաջարկել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին քննարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մտադիր է լսել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների դիմումների, ինչպես նաև Պետդումայի՝ այդ սուբյեկտների անկախությունը ճանաչելու վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամների կարծիքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր այսօրվա հանդիպման նպատակն է լսել մեր գործընկերներին և որոշել մեր հետագա քայլերն այս ուղղությամբ, ես նկատի ունեմ ինչպես Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, այնպես էլ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարների դիմումը Ռուսաստանին՝ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի որոշումը այս նույն թեմայով՝ կոչ անելով պետության ղեկավարին դա անել և ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը», - ասել է Պուտինը։

Ռուսաստանը սկզբում ամեն ինչ արեց Կիևի և Դոնբասի միջև հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար, ասել է նախագահը։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները, ասել է Պուտինը։

Թեմայի այլ նորություններ