ՔՊ-ի ներսում պառակտում չկա. Սիմիդյանը՝ կուսակցության վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՔՊ-ի ներսում պառակտում չկա. Սիմիդյանը՝ կուսակցության վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին

ՔՊ-ի ներսում պառակտում չկա. Սիմիդյանը՝ կուսակցության վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որն իր ներսում ընտրություններով է ձևավորում վարչություն: Բոլոր ընտրություններում էլ խնդիրներ առաջանում են, դրա համար էլ վերահաշվարկ է եղել: 

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկին:

Հարցադրմանը՝ ինչպե՞ս է Արսեն Թորոսյանի մոտ կասկած առաջացել, որ արդյունքները սխալ են, Սիմիդյանը նշեց՝ չգիտի, ինքը չի եղել հանձնաժողովի անդամ, հաշվարկին չի մասնակցել:

«Վերահաշվարկի կարիք է եղել, այն արվել է, արդյունքները հրապարակվել են: Մամուլում ասում են՝ կեղծվել է, ի՞նչն է կեղծվել»,- ասաց նա: 

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե կուսակցությունը պառակտված է՝ Սիմիդյանը ժխտեց՝ պնդելով, թե ինքը պառակտում չի տեսնում: 

Հարցին՝ ինչո՞ւ այս անգամ ինքը չընտրվեց վարչության անդամ, վերջինս նշեց՝ քիչ ձայներ է հավաքել. «Միգուցե պասիվ եմ եղել, քարոզարշավս պասիվ եմ արել»:

Թեմայի այլ նորություններ