Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին

Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ընդդիմության վարքագիծը:

«Քաղաքական դիրքորոշում է: Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում: Քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է: Տարբեր ցանկություններով, իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը:

«Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպել: Նախագահի ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- ասաց Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ