Պուտինը Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում է ընդունել, Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պուտինը Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում է ընդունել, Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել

Պուտինը Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում է ընդունել, Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին։ 

Նա հայտնել է, որ Դոնբասի ազգային հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ «Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել: Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել խուճապի չմատնվել:

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և Վաշինգտոնն արդեն միջազգային օգնություն է պատրաստվում ցուցաբերել:

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցվում:

Թեմայի այլ նորություններ