Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին. Խաչատուրյանը՝ ընդդիմադիրների՝ նիստերը բոյկոտելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին. Խաչատուրյանը՝ ընդդիմադիրների՝ նիստերը բոյկոտելու մասին

Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին. Խաչատուրյանը՝ ընդդիմադիրների՝ նիստերը բոյկոտելու մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ընդդիմության վարքագիծը, այսինքն՝ այն, որ նրանք բացակայում են նախագահի ընտրության հարցի քննարկումից:

Պատասխանելով հարցին՝ Խաչատուրյանն ասաց, որ դա քաղաքական դիրքորոշում է:

«Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում, քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Տարբեր ցանկություններով, տարբեր իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական կատեգորիաներով կա մեծամասնություն, որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը:

«Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը, բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպելու: Նախագահական ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- կարծում է Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ