Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում

Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով:

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել. կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այդ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

Թեմայի այլ նորություններ