Պետք է մերձենաք Միութենական պետության հետ, եթե ցանկանում եք պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը. Լուկաշենկոն դիմել է հետխորհրդային երկրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է մերձենաք Միութենական պետության հետ, եթե ցանկանում եք պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը. Լուկաշենկոն դիմել է հետխորհրդային երկրներին

Ներկա փուլում Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲելՏԱ-ն։ 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Միութենական պետությունը մշակութային և տնտեսական միջպետական համագործակցության օրինակ է, մոդել։

«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է Լուկաշենկոն:

«Նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան՝ առանց հնարավորինս արագ միասնության և համախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։

Թեմայի այլ նորություններ