Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը

Պատգամավորը ներկայացրեց Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքը

Սոչիում հոկտեմբերի 31-ին  նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը:

Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է:

Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն,  ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը  մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է:

«Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։ 

Թեմայի այլ նորություններ