Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան

Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան

 «Նախագծով նախատեսվում է ՀՀ Ոստիկանության հատկացումներն ավելացնել 2 մլրդ 35 մլն դրամով»,-կառավարության նիստում հայտնեց  Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեից միջոցների հերթական վերաբաշխման նախագիծը:

Ոստիկանապետը պարզաբանեց, որ բյուջեի ընդունման ժամանակ այս ծրագիրը հտակեցված չէր, այդ պատճառով էլ բյուջեում չի ընդգրկվել:

Վահե Ղազարյանի խոսքով՝ 289 մլն դրամ հատկացվելու է Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով, իսկ 67 մլն դրամն էլ կտրամադրվի այդ մեքենաների կահավորմանը:

Նա հայտնեց, որ 1 մլրդ 670 մլն դրամն էլ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակին է ուղղվելու:

Ըստ ոստիկանապետի՝ նախագծի ընդունման դեպքում կփոխվի նաև ավտոմոբիլների մատակարարմանա վերջնաժամկետը՝ 2021 վականի մարտի 1-ի փոխերն կսահմանվի համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ  20-րդ օրը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ապրիլ ամսից կմեկնարկի պարեկային ծառայությունը նաև Շիրակի և Լոռու մարզերում:

«Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,-հայտարարեց Փաշինյանը և, կոչ անելով կանանց ակտիվ ներգրավվել պարեկային ծառայությանը, հավելեց. «Պատկերացնում եք հատկապես մարզերում կին ոստիկանների, պարեկների ծառայությունը ինչպիսի զգոնացնող դերակատարություն կունենա, այսինքն՝ այն միջավայրի, պատկերացումների էական փոփոխություն է և, թույլ տվեք ասել, օրինականության մասին պատկերացումների էական փոփոխություններ է, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարական հասարակարգերի մասին՝ օրինականությունն իր կերպարով և իմիջով ոչ այնքնա հարկադրանքի, որքան հանրային պայմանավորվածության և քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է»:

Թեմայի այլ նորություններ