Օգոստոսի 16-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օգոստոսի 16-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին

Օգոստոսի 16-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին

Հայաստանի դիմումի համաձայն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից։

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այդ մասին ասված է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։

Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

«ԼՂ ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություն։

Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու ԼՂ ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- նամակին կից ասված է կոնգրեսականի Ֆեյսբուքի էջում։

Թեմայի այլ նորություններ