Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի  և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին,  ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Թեմայի այլ նորություններ