ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին. Ստոլտենբերգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին, ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Զապորոժիեի ատոմակայանի շուրջ մարտերի մասին հաղորդումները դիտարկում է որպես ռազմական գործողությունների շտապ դադարեցման անհրաժեշտության հաստատում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
 
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
 
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
 
ՆԱՏՕ-ի՝ այս տարվա ամենախոշոր զորավարժությունները («Սառը արձագանք 2022»-ը) կհամախմբեն շուրջ 30 000 զինվորական 27 երկրներից։
 
Ռուսաստանը հրաժարվել է դիտորդներ ուղարկել առաջիկա զորավարժություններին, որոնք կկայանան Նորվեգիայում, հայտնել են նորվեգացի զինվորականները:

«Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել «Սառը արձագանք 2022»-ին դիտորդներ ուղարկելու առաջարկի համար, սակայն մերժել է», - AFP-ին ասել է Նորվեգիայի բանակի խոսնակ Պրեբեն Աուրսանդը: Մերժման պատճառները հայտնի չեն։

Մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը ՆԱՏՕ-ի զորքերը կմարզվեն ցամաքում, ծովում և օդում: Օտարերկրյա զորքերն արդեն ժամանել են Նորվեգիա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Թեմայի այլ նորություններ