Նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ, որոնք պարտավոր է իրականացնել. Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ, որոնք պարտավոր է իրականացնել. Խաչատուրյան

Նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ, որոնք պարտավոր է իրականացնել. Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ նախագահն ունի գործառույթների ամբողջական փաթեթ և պետք է իրականացնի նաև մշտադիտարկման գործառույթ: Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ իր թեկնածության հարցի՝ երկրորդ փուլով քննարկմանը:

Խաչատուրյանը նախ նշեց, որ Սահմանադրության 123 հոդվածով սահմանված Է, որ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, որը նախագահի կարևորագույն գործառույթներից է: Նա շեշտեց՝ այդ տրամաբանության մեջ է, որ նախագահը երկրի գլուխն է, այնուհետև խոսեց այն  գործիքակազմերից, որոնք նախագահը պետք է իրականացնի Սահմանադրության պահպանման համար:

«Այդ առումով անհրաժեշտություն կա, որ ՀՀ նախագահի ինստիտուտն իրականացնի մշտադիտարկում: Ինչպես ընդունված է՝ այդպիսի երկու ինստիտուտներ կան՝ ՄԻՊ-ը, որը  տարեկան զեկույց է ներկայացնում՝ իր գործառույթների հետ կապված և Սահմանադրական դատարանը, որը ևս տարեկան զեկույց է ներկայացնում՝ իր կողմից ընդունված օրենսդրական նորմերի սահմանադրականությանը համապատասխանության վերաբերյալ: Կարծում եմ, որ այդ մշտադիտարկումը հենց այն գործառույթն է, որ պետք է իրականացնի Հանրապետության նախագահը, և դա պետք է վերաբերվի հանրային կառավարման բոլոր բնագավառներին, իշխանության բոլոր թևերի գործունեության, որևէ անհրաժեշտության դեպքում նա կարող է դիմել ՍԴ՝ որևէ դրույթի կամ նորմատիվային ակտի հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար»,-ասաց Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ դա հանրությանը հնարավորություն կտա ներկայացնելու, թե Սահմանադրությունն ինչպես է պահպանվում: ՀՀ նախագահը, նրա խոսքով, պարտավոր է կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը:

Անդրադառնալով տեսակետներին, թե ՀՀ նախագահը լիազորություններ չունի, շատ սահմանափակ են դրանք՝ Խաչատուրյանն ասաց, որ իրականում դեռևս ամբողջական պատկերացում չկա, թե գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ինչ կարող է անել: Նա նշեց Սահմանադրությամբ ներկայացված գործառույթների մասին:

«Համոզված եղեք, որ մի ամբողջական գործառույթների փաթեթ է ստացվում, և ՀՀ նախագահը պարտավոր է այդ գործառույթներն իրականացնել: Կանխատեսվել է, որ նույնիսկ, եթե ՀՀ նախագահն անգործություն է ցուցաբերում՝ օրինակ որևէ օրենսդրական փաստաթուղթ չի ստորագրում, 21 օր հետո այն ուժի մեջ է մտնում, ԱԺ նախագահն այն ստորագրում է: Սա ևս շատ կարևոր է»,-ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ դրված հակակշիռներն աշխատում են, ուղղակի հարկավոր է դրանք աշխատեցնել:

Ըստ նրա՝ և Ազգային ժողովի, և կառավարության, և նախագահական ինստիտուտի համատեղ ներդաշնակ աշխատանքը հնարավորություն են տալու երկրի զարգացման հարատևությունն ապահովել:

Նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը քաղաքական գնահատականներ թե երեկ, թե այսօր չի տվել ու հետագայում էլ չի տա: «Ես դրա իրավունքը չունեմ, ես որպես անկուսակցական եմ հանդես գալիս ու ՀՀ նախագահի դերը հենց դրանում է, որ ինքը ապաքաղաքական է ու իր դիրքը միշտ պետք է կարողանա պաշտպանել»,-նշեց նա:

Ըստ նրա՝ եթե փորձ է արվում նախագահի ինստիտուտը նսեմացնել, ինստիտուտի հետ կապված հարցադրումները հարցականի տակ դնել, ինքը դա ընդունում է քաղաքական գործիք՝ ինչ-որ նպատակներ իրականացնելու համար: Սակայն նա շեշտեց, որ ինքը քաղաքական գնահատականներ չի տալիս այսօր և հետագայում էլ չի տալու, քանի որ դրա իրավունքը չունի, հանդես է գալիս որպես անկուսակցական:  

Թեմայի այլ նորություններ