Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը. ՌԴ ԱԳՆ

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
 
«Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Առաջնորդները մշտական ​​կապի մեջ են: Չենք բացառում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
 
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ТАСС»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված եւ խոստումնալից մեխանիզմ է»։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների կողմից «մեծ աշխատանք է կատարվել»։
 
«Մեր ծրագրերում է այն ակտիվորեն օգտագործել Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, քաղաքական հակասությունները չսրող եւ փոխադարձ վստահության բարձրացմանը նպաստող հարցերի հավաքական դիտարկում։
 

Տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավվածությունն այս գործընթացում բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսության հաստատման համար, օրինակ՝ Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի միջեւ՝ առեւտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով։ Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ։

«Երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ այն կանցկացվի մինչեւ առաջին կիսամյակի ավարտը», - ասել է Ռուդենկոն։

Նա նաև հավելել է, որ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումն իրականացվում է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ «Մենք գնում ենք դեպի կոնկրետ որոշման շուտափույթ ընդունում, որը թույլ կտա սկսել տարածաշրջանում կոնկրետ նախագծեր իրականացնել», - շեշտել է Ռուդենկոն։

Թեմայի այլ նորություններ