Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:

«Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերն իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն՝ առաջ շարժվելու կարգավորման գործընթացում»,- ասել է դիվանագետը:  

Այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, ըստ դեսպանի, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում:

Կոպիրկինն ընդգծել է այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Դեսպանի խոսքով՝ դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Կոպիրկինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը»:

Ռուս դիվանագետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, նշել՝ ռուսական սկզբունքը այն երկրի ինքնիշխանության հարգումն է, որով անցնելու են հաղորդակցությունները:

Թեմայի այլ նորություններ