Ինչպես են արձագանքում միջազգային հանրությունն ու պետությունները Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես են արձագանքում միջազգային հանրությունն ու պետությունները Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչմանը

Ինչպես են արձագանքում միջազգային հանրությունն ու պետությունները Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ուշ երեկոյան Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել աշխարհի տասնյակ երկրների, բազմաթիվ միջազգային կառույցների կողմից:

ԵԱՀԿ նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտը և Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան միաբերան հայտարարել են, որ Դոնեցկի և Լուգանսկի  անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը  իրենք համարում են որպես Մինսկի համաձայնագրերի ակնհայտ խախտում:

«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վերաբերյալ Ռուսաստանի որոշումները ծանր և հեռուն գնացող հետևանքներ կունենան»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Դոնբասում ռուս զինվորականներին խաղաղապահներ անվանելը «անհեթեթություն» է։

«Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը պետք է գործերով հաստատի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում երկխոսության պատրաստակամության իր խոսքերը՝ վերանայելով ինքնահռչակ Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը անընդունելի քայլ է, որը խախտում է մինսկյան պայմանավորվածությունները և Ուկրաինայի ամբողջականությունը։

Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի որոշումը համարել է օրենքի խախտում, նշել, որ խորհրդակցությունների կունենա դաշնակիցների ու գործընկերների հետ այդ հարցով:

Ավստրալիան էլ, գործընկերների հետ միասին, պատրաստ է արագ և կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ կապված դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ, ասվում է երկրի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ռուսաստանի որոշումը ։

Միացյալ Նահանգներն էլ կարծում է, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվան «ռազմական լուծման կողմնակից է»: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին մեկնաբանել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից:

Թեմայի այլ նորություններ