ՀՀ-ն խաղաղ և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից է․ Աղաջանյանը՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն խաղաղ և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից է․ Աղաջանյանը՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին

ՀՀ-ն խաղաղ և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից է․ Աղաջանյանը՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների մասին

Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցում՝ հաշվի առնելով այն, որ ճգնաժամը խորանում է և երկար չի կարելի խուսափել դիրքորոշում արտահայտելուց։

«Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Պատերազմի  արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ և Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։ Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է և, Հայաստանի Հանրապետությունը լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման պատճառով»,- ասաց Աղաջանյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար ամենացանկալի զարգացումը կլինի օր առաջ և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։

«Բայց սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են և միակ բանը, որ մեզ մնում է այս պահին, մեր տարածաշրջանում լավագույնս գնահատել ռիսկերը և ըստ այդմ շարժվել առաջ»,- եզրափակեց Աղաջանայանը։

Թեմայի այլ նորություններ