ՀՀ իշխանությունների կեցվածքը ճիշտ է. Վահագն Խաչատուրյանը՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ իշխանությունների կեցվածքը ճիշտ է. Վահագն Խաչատուրյանը՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մասին

Ռուս-ուկրաինական հակամարտությունում ՀՀ իշխանությունների կեցվածքը, պահվածքը և հայտարարությունները ամենաճիշտն են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ուղղակի մենք բոլորս պետք է հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ պատերազմն ավարտվի։ Մենք շատ լավ գիտենք դա ինչ է նշանակում։ Մենք ինքներս գոնե մեր մաշկի վրա դա զգացել ենք»,- հավելեց Խաչատուրյանը։

Ըստ Խաչատուրյանի՝ տնտեսական առումով իրականում լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան, անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ։

«Ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ։ Եվ դրանից բխող հետևանքները մենք կանխատեսել մասամբ կարող ենք, բայց ամբողջապես չէ։ Ուղղակի պետք է կարողանանք մեր համակարգը պատրաստել, հատկապես ֆինանսական համակարգը, որպեսզի կարողանա և մեր քաղաքացիներին սպասարկել, և, ինչու չէ, նաև այն մարդկանց, ովքեր Հայաստան են ժամանել ու այստեղ ցանկանում են տնտեսական գործունեություն կազմակերպել։ Նորից եմ կրկնում՝ տնտեսագիտական ոչ մի չափանիշների մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը։ Եվ եթե փորձենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տալ, այսօր կտանք, վաղը միանգամից դա կփոխվի։ Առանց այն էլ վերջին մեկ տարվա զարգացումները՝ համաշխարհային տնտեսական սահմանափակումները, մի ուրիշ երևույթ էր, որին մենք ականատես եղանք՝ բարձր ինֆլյացիա և այլն։ Մինչև իքս ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, մենք դեռևս այս պրոբլեմներն ունենալու ենք։ Մեր Կենտրոնական բանկը օպերատիվ հետևում է, թե ինչ է տեղի ունենում միջազգային շուկաներում, որպեսզի կարողանա կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը», ասաց նա։

Թեմայի այլ նորություններ