ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ Արցախի Ազգային ժողովն ու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, որն առաջարկում է Հայաստանի իշխանությունը:

«ՀՀ գործող իշխանությունն ասել էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, սակայն Արցախի ժողովուրդը դեմ է այդպիսի լուծմանը եւ Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Անդրանիկ Թեւանյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որեւէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի նշաձողը կարգավիճակի հետ կապված:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ընդդիմությունը հստակ քայլեր չի ձեռնարկում, բացի տարբեր վայրերում դրոշներ տեղադրելուց՝ Անդրանիկ Թեւանյանն ընդգծել է, որ ընդդիմությունն այժմ պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով փողոցային պայքարի ընթացքում նախկինում թույլ տված սխալները: Նա նշել է, որ ընդդիմադիրներն իրենց մանդատն ու կարգավիճակը ոչ թե որպես իրավունք ու հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն:

«Այո, մենք ունենք արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելը զուտ խորհրդանշական նշանակություն ուներ, եւ փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել: Պետք է այնպես անենք, որ արդյունք ունենանք, զուտ հանրահավաքով չլինի եւ ակտիվացնենք փողոցային պայքարը: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը: 

Թեմայի այլ նորություններ