Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր

Հայաստանը պետք է դասել Հունաստանի, Իտալիայի և Եգիպտոսի շարքերում, որպես մարդկային քաղաքակրթության բնօրրան. դեսպան Գֆոլլեր

Հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ «Հնագիտության նոր ոսկե դար. Վերջին բացահայտումները Հայաստանում» (“A New Golden Age of Archeology: Recent Discoveries in Armenia”) գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ԱՄՆ պաշտոնաթող դեսպան Մայքլ Գֆոլլերը: Շնորհանդեսի ժամանակ դեսպանը մանրամասնորեն բացատրեց Հայաստանում իր կատարած 22 տարվա պեղումների մասին, ինչի արդյունքում նա պնդում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Պեղումների վերջին 22 տարիների ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է՝ հարուստ յուրօրինակ մշակույթով, ուստի Հայաստանը պետք է դիտարկել այնպես, ինչպես հասարակությունը ընդունում է Հունաստանը, Իտալիան և Եգիպտոսը՝ որպես երկրներ, որոնցից առաջացել է մարդկային քաղաքակրթությունը։ Մեր առօրյա կյանքում օգտագործվող բազմաթիվ անհրաժեշտություններ, որոնք հիմք են ծառայել մարդկային քաղաքակրթությանը ինչպիսիք են՝ հացը, մետաղական գործիքները, արվեստը, հագուստը և գինին, բոլորը սկիզբ են առել Հայաստանում: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ ինչ-որ չափով մենք բոլորս հայ ենք»,- նշել է դեսպան Մայքլ Գֆոլլերը իր գրքի շնորհանդեսից հետո «Ամերիկայի ձայն»-ի ծառայության թղթակցին տված հարցազրույցի ժամանակ:

Դեսպան Մայքլ Գֆոլլերը 26 տարի շարունակ ծառայել է որպես ԱՄՆ արտաքին գործերի նախարարության սպա տարբեր երկրներում, որոնց թվում էր նաև Հայաստանը: Դեսպանի համար Հայաստանի պատմության նկատմամբ հետաքրքրությունը սկսել է երկրում իր դիվանագիտական ծառայության ժամանակ:

«1998թ. ծառայել եմ Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը, որպես ԱԳՆ սպա: Երբ ճանապարհորդում էի երկրով մեկ՝ Հայաստանը լավ ճանաչելու համար, նկատեցի, որ այն լի է հնագույն և ապշեցուցիչ տեսարժան վայրերով: Այդ ժամանակ էլ սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել Հայաստանի պատմությունը»,- հավելել է դեսպանը: «Ծառայությանս ավարտից հետո Հայաստանում կազմակերպեցի հիմնադրամ երկրում հնագիտական հետազոտություններ աջակցելու համար և բավականաչափ գումար հավաքելուց հետո մենք կարողագանք սկզբնական շրջանի պեղումները սկսել Ագարակում:»

Հարցազրույցի ժամանակ դեսպանը նաև նշեց, որ իրենք ծրագրում են շարունկել պեղումները:

«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք հիմա ունենք մարդիկ Հայաստանի հարավում՝ Սյունիքում և Սիսիանում, որոնք աշխատում են նոր պեղումների վրա»։

Դեսպանի ելույթի ավարտից հետո, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նրան շնորհակալություն է հայտնել գրքի վրա արված հսկայական աշխատանքի, պեղումների և գիտական հետազոտությունների համար, դեսպանին նվիրելով գորգի կրկնօրինակ Սյունիքի մարզից:

«Խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան ուսումնասիրել պեղումների արդյունքում գտնված առարկաները, քանի որ մեր բոլոր պնդումները պարզապես տեսություններ չեն, այլ գիտականորեն ապացուցված փաստեր: Այս հարցում համոզվել ցանկացողներին խորհուրդ կտամ մեկնել Հայաստան»,- ամփոփել է դեսպան Գֆոլլերը:

Թեմայի այլ նորություններ