Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում. Ալիև
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում. Ալիև

Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում. Ալիև

Իլհամ Ալիևը անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը՝ դա անվանելով Բաքվի կամքի և ինքնավստահության հերթական դրսևորում:

Ալիևը հավելել է, որ անցակետի տեղադրումից հետո Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում Բաքվի վրա:

«Սակայն մեզ ոչինչ չի կարող շեղել մեր ճանապարհից: Անցակետի տեղադրումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է նաև, թե Ադրբեջանը որևէ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացնում:

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ ռազմական համագործակցության շուրջ բանակցությունների: Նրան դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել երկու երկրի միջև ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելի վաղ, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, ռուս-ադրբեջանական հարաբերություններին Մոսկվայում անդրադարձել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարները:

Թեմայի այլ նորություններ