«Հայաստան» խմբակցությունը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Թևանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    11%
    4 կմ/ժ
  • Շիրակ 29°C
    28%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    61%
    3 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    78%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    18%
    2 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    11%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    71%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    11%
    4 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    23%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    72%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.6002
  • Ռուբլի = 4.37175
  • Դոլար = 388

«Հայաստան» խմբակցությունը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Թևանյան

«Հայաստան» խմբակցությունը կողմ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Թևանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ բացառապես առանց նախապայմանների տարբերակով, դեմ է Թուրքիայի կողմից նախապայմանների առաջ  քաշմանը, դեմ է նաև, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Եթե զուտ ֆորմալիստական առումով և այլ հավասար պայմաններում հարց տրվի, թե մենք կո՞ղմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա բնականաբար, պատասխանը լինելու է «այո»: Ցանկացած ողջամիտ և ռացիոնալ մարդ, հատկապես քաղաքական մարդ, չի կարող դեմ լինել հարևան պետության հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Բայց խնդիրն այն է, որ այս հարցադրման և այս պրոցեսի մեջ կա մի մեծ «բայց», և այդ «բայց»-ի բացահայտումն է կարևոր, որ մենք հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, ինչ կարող է տեղի ունենալ, և ինչպիսի արդյունքներ են լինելու»,-ասաց Թևանյանը:

Անդրադառնալով իշխանությունից հնչող հարցադրումներին՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նա ասաց, որ առան նախապայմանների կարգավորելուն կողմ են, բայց հարց է առաջանում՝ արդյոք Թուրքիան կո՞ղմ է «առանց նախապայմանների» բանաձևին : «Եթե Թուրքիան հայտարարել է պաշտոնապես, զուտ ձևականորեն ընդունում ենք, որ իրենք էլ են կողմ, և երկրորդ հարցադրումը, որը շատ ավելի կարևոր է՝ արդյոք թուրքական նախապայմանները արդեն իսկ մեծ մասամբ բավարարվա՞ծ չեն: Այստեղ է թաքնված շան գլուխը»,-ասաց նա:

Ըստ Թևանյանի՝ պետք է հասարակության համար բացահայտել, թե ինչպե՞ս է լինում, որ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում բայրաքթարներ է բերել հայ ժողովրդի գլխին, նպաստել է նրան, որ հայկական կողմն ունենա ցավալի կորուստներ, հիմա՝ կարծես թե, բարյացակամ է դարձել: Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիան սիրով չի լցվել ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ:

«Ի՞նչ էին ասում մենք, երբ ասում էինք «առանց նախապայմանների»: Մենք ասում էինք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, Արցախի անկախության և հետագայում նաև վերամիավորման հարցից ևս չենք կարող հրաժարվել: Թուրքիան ասում էր, որ այդ նախապայմաններից պետք է հրաժարվել: Մենք ասում ենք, որ կարող ենք այդ հարցերը միջպետական հարաբերություններում քննարկել, բայց հրաժարվել դրանցից չենք կարող և չենք ուզում: Մյուս նախապայմաններից մեկն ըստ իս հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումն էր հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլ կերպ ասած՝ Արցախի հարցից: Սա էր մեր մոտեցումը, որ նախապայման չկա: Թուրքիայի նախապայմանները ճիշտ հակառակն էին»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ եթե Թուրքիան նախապայմաններով է խոսում Հայաստանի հետ, իրենք դեմ են այդպիսի հարաբերության կարգավորմանը: Կո՞ղմ են, թե՞ դեմ հարաբերությունների հաստատմանը, նա  ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանել հետևյալ կոնտեքստում. «Մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների, բայց դեմ ենք, երբ Թուրքիան իր նախապայմաններն է առաջ քաշում և  ստանում, դեմ ենք, որ հայ-թուրքական պրոցեսը շաղկապվի Արցախի հարցի հետ»:

Թեմայի այլ նորություններ