«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ–ն պետք է քննարկի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ–ն պետք է քննարկի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու հարցը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ–ն պետք է քննարկի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու հարցը

ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։ Ավելին, Արցախի Հանրապետությունը ՀՀ–ն պետք է ճանաչեր 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։
 
«ՀՀ–ն Արցախի անկախությունը չէր ճանաչում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի։ Սակայն բանակցային գործընթացը խախտեցին, և ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվեցին ՀՀ–ի դեմ։ Որևէ տրամաբանական բացատրություն չեղավ, թե ինչու ՀՀ–ն չճանաչեց Արցախի անկախությունը»,–ասաց Խաչատրյանը։
 
Հարցին, թե ՀՀ–ն պե՞տք է ճանաչի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը` Խաչատրյանը պատասխանեց, որ ՀՀ–ն պետք է այդ հարցը քննարկի և պատեհ առիթով որոշում կայացնի։ Խաչատրյանը նշեց` դա իր կարծիքն է, դեռ թիմի հետ այս հարցը չեն քննարկել։

Թեմայի այլ նորություններ